Հայաստանում հայտնված ադրբեջանցիների գործը կարող է օգտակար լինել հայ գերիների խնդրի առումով

Քննիչ հանձնաժողովը երկու ամիս առաջ մի դրվագով չարաշահումներ է հայտնաբերել, և ես գլխավոր դատախազին նյութեր եմ ուղարկել։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նա չներկայացրեց, թե ում կողմից են այդ չարաշահումները։

«Չեմ կարող ասել՝ նախկին, թե գործող սպա է, բայց ուղարկել եմ գլխավոր դատախազին»,- նշեց նա։

Հարցին, թե ի՞նչ տեղեկություն ունի Քոչարյանը ձերբակալված ադրբեջանցու մասին, ասում են, թե նա խոստովանել է, որ ինքն է սպանել սյունեցի տղամարդուն, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց՝ տեղեկություն չունի։

«Խորհուրդ եմ տալիս համբերատար սպասել պաշտոնական հաղորդագրությանը։ Դեպքերի հետ կապված բազմաթից դրվագներ կան, որ պետք է ուսումնասիրվեն։ Գործ ունենք մի երևույթի հետ, որը կարող է հետագայում օգտակար լինել մեր գերիների հետ կապված խնդիրների առնչությամբ»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։