ՖԻՖԱ-ն մերժել է «Վան» ՖԱ-ի դեմ ներկայացված հայցը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի վեճերի լուծման պալատը, ամբողջությամբ մերժվել է «Վան» ՖԱ-ի նախկին ֆուտբոլիստի հայցն ընդդեմ ակումբի։ Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։
Դա նշանակում է, որ հաստատվել է ակումբի գործողությունների իրավասությունը՝ կապված պայմանագրի երկկողմանի վաղաժամկետ լուծարման հետ։
ՖԻՖԱ-ի վեճերի լուծման պալատում քննվող վարույթի շրջանակներում ակումբի շահերը հաջողությամբ ներկայացրել է «Արտ Լեգալ» փաստաբանական գրասենյակը։