Ստեր, հետին թվով մոգոնած հեքիաթներ. Տեր-Պետրոսյանի պատասխանը Քոչարյանին

Ստեր, հետին թվով մոգոնած հեքիաթներ. Տեր-Պետրոսյանի պատասխանը Քոչարյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձավ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

Մասնավորապես, նա հայտարարեց, որ երբ 1997 թվականին համաձայնել է Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնել, Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկին պայման է առաջ քաշել՝ վերջինիս «շեֆ» չի ընդունելու, այլ լինելու են զուտ գործնական հարաբերություններ։ 

MediaHub-ը դիմեց ՀՀ առաջին նախագահի գրասենյակ մեկնաբանություն ստանալու ակնկալիքով:

«Նախագահ Տեր-Պետրոսյանը մտադիր չէ պատասխանել Ռոբերտ Քոչարյանի՝ ասուլիսում արտահայտած ստերին և հետին թվով մոգոնած հեքիաթներին»,- MediaHub-ի հարցին ի պատասխան արձագանքեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը: