Գերմանիայում աճում են ապաարդյունաբերականացման մտավախությունները. Bloomberg

Գերմանիայում աճում են ապաարդյունաբերականացման մտավախությունները. Bloomberg

Եվրոպայի արդյունաբերական կենտրոնը պոտենցիալ արտահոսքի է բախվում, քանի որ գերմանական ավտոպահեստամասերի, քիմիական նյութերի եւ պողպատի արտադրողները պայքարում են էլեկտրաէներգիայի գների հետ, որոնք գրեթե ամեն օր բարձրանում են:

Էլեկտրաէներգիայի եւ գազի գները Գերմանիայում ընդամենը երկու ամսվա ընթացքում աճել են ավելի քան երկու անգամ, իսկ էլեկտրաէներգիայի արժեքը գալիք տարվա համար, որը մայրցամաքի համար հենանիշ է, գերազանցել է 540 եվրոն մեկ մեգավատ/ժամի համար՝ երկու տարի առաջվա 40 եվրոյի համեմատ։

«Էներգիայի գնաճն այստեղ շատ ավելի կտրուկ է, քան ցանկացած այլ վայրում: Ես վախենում եմ Գերմանիայի տնտեսության աստիճանական ապաարդյունաբերականացումից», - ասել է ավտոմոբիլային, օդատիեզերական եւ կենցաղային արդյունաբերության համար սիլիկոնե մասեր արտադրող BIW Isolierstoffe GmbH-ի գործադիր տնօրեն Ռալֆ Ստոֆելսը:

Երկիրը, իր էլեկտրակայաններն ու գործարանները սնուցելու համար, հենվել է Ռուսաստանից ստացվող գազի վրա սակայն այժմ պատրաստվում է աննախադեպ մարտահրավերի` պահպանել լույսն ու բիզնեսը այն բանից հետո:

Գներն այժմ ցույց են տալիս էլ ավելի կայուն աճ, ինչը խստացնում է ճնշումը: Եվրոպական գազի գինը հաջորդ ամիս կհասնի ռեկորդային առավելագույնի՝ 241 եվրո մեկ մեգավատ/ժամի դիմաց, ինչը մոտ 11 անգամ ավելի բարձր է, քան տարվա այս եղանակին սովորաբար լինում է։

Մինչ կառավարությունը որոշ չափով սահմանափակում է տնային տնտեսությունների աճը, ձեռնարկությունները զերծ չեն մնում այս աճող ծախսերից:

«Գները ծանր բեռ են բազմաթիվ էներգատար ընկերությունների համար, որոնք մրցակցում են միջազգային մակարդակում», - ասում է 27 երկրներում գործարաններ ունեցող աշխարհի երկրորդ խոշորագույն քիմիական արտադրող Evonik Industries AG-ի ներկայացուցիչ Մաթիաս Ռուը:

Ընկերությունը Գերմանիայում իր բնական գազի ծավալների մինչև 40 տոկոսը փոխարինում է բնական հողուկ գազով եւ ածուխով` որոշ ավելի բարձր ծախսեր փոխանցելով հաճախորդներին: Սակայն տեղափոխվելու միտքն իմաստ չունի, ասել է խոսնակը։

Այնուամենայնիվ, կան ապացույցներ, որ Գերմանիայի արդյունաբերական իրավիճակը գնալով վատթարանում է: Oxford Economics խորհրդատվական ընկերության կառավարության տվյալների համաձայն` ընթացիկ տարվա առաջին վեց ամիսներին քիմիական արտադրանքի ներմուծումը տարեկան կտրվածքով աճել է մոտ 27 տոկոսով: Միաժամանակ նվազել է քիմիական արտադրության ծավալը, որը հունիսին՝ դեկտեմբերի համեմատ նվազել է գրեթե 8 տոկոսով։

Անցյալ ամիս Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել էր, որ Գերմանիան այս տարի Մեծ Յոթնյակում վատագույնն է լինելու՝ ինչը պայմանավորված է ռուսական բնական գազից արդյունաբերության կախվածությամբ:

Եվրոպայի խոշորագույն պղնձի արտադրողը՝ Համբուրգում գործող Aurubis AG-ն, պարտավորված է նվազագույնի հասցնել գազի սպառումը եւ էլեկտրաէներգիայի արժեքը փոխանցել սպառողներին, ասել է գործադիր տնօրեն Ռոլանդ Հարինգսը:

BMW AG-ն ակտիվացնում է հնարավոր պակասուրդի նախապատրաստական ​​աշխատանքները: Մյունխենյան ավտոարտադրողը շահագործում է 37 գազով աշխատող բլոկներ, որոնք ջերմություն եւ էլեկտրաէներգիա են արտադրում Գերմանիայի ու Ավստրիայի գործարաններում`փոխարենը մտածելով տեղական կոմունալ ծառայություններից օգտվելու մասին:

Փաթեթավորման Delkeskamp Verpackungswerke GmbH ընկերությունը նախատեսում է փակել թղթի գործարանը հյուսիսային Նորթափ քաղաքում՝ էներգիայի բարձր ծախսերի պատճառով, ինչ հետեւանքով 70  մարդ կմնա առանց աշխատանքի:

Բրյուսելի Bruegel վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Սիմոնե Տալիապիետրան նշել է, որ էներգիայի գների կայուն աճը կարող է փոխել մայրցամաքի տնտեսական լանդշաֆտը:

«Որոշ արդյունաբերություններ լուրջ սթրեսի մեջ կլինեն՝ ստիպված լինելով վերանայել իրենց արտադրությունը Եվրոպայում», - ասել է նա: