Բրյուսելի հետ ի՞նչ քարտեզով են սահմանագծում անելու, ՌԴ-ն կոշտ դիրքորոշման իրավունք ունի․ պահեստազորի գնդապետ

Հայաստանը հիմա վարում է հակահայկական, ինչպես նաև՝ մեր ռազմավարական դաշնակցի շահերին հակոտնյա քաղաքականություն: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով բրյուսելյան Փաշինյան-Միշել- Ալիև պայմանավորվածություններին և դրանից հետո Հայաստանի իշխանության ներկայացուցիչների կողմից հնչող հայտարություններին։
«Լավրովը հանդիպման ժամանակ Արարատ Միրզոյանին և իր ղեկավարին կարծում եմ՝ զգուշացրեց այն կառույցների, ուժային կենտրոնների հետ, որոնց միջոցով Հայաստանը փորձում է Արցախի հարցը լուծել կամ հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը լուծել, առոչինչ է, առնվազն գոնե Եվրամիության ցանկացած ինստիտուտ իրավական առումով որևէ իրավասություն չունի մասնակցության»,-ասաց նա։
Հայկ Նահապետյանը հիշեց, որ դեռ անցած տարի ՌԴ-ն պատրաստակամություն էր հայտնել սահմանազտման և սահմանագծման հարցում միջնորդական առաքելություն իրականացնել, քարտեզներն էլ ՌԴ-ում են գտնվում։
«Հետաքրքիր է, Բրյուսելի հետ ի՞նչ քարտեզներով են սահմանազատում և սահմանագծում անելու։ ՌԴ-ն խիստ կեցվածք դրսևորելու իրավունք ունի։ Բրյուսելում ոչ մի ձևով չի արծարծվել ՌԴ–ի դիրքորոշումն այս հացերի շուրջ, այն պարագայում, երբ ՌԴ այս հարցերում գլխավոր դերակատարում ունի, որը տրվել է նոյմեբերի 9-ի և հունվարի 11-ի փաստաթղթերով, դերակատարումը տրված է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով՝ որպես համանախագահող երկրներից մեկը»,-ասաց նա։
Հայկ Նահապետյանը խիստ վտանգավոր համարեց այն, որ որևէ ձևով Բրյուսելի հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղ եզրույթը չի օգտագործվել։
«Նոյեմբերի 9-ի փաստաթղթում 4 անգամ ներկայացված է Լեռնային Ղարաբաղ բառակապակցությունը, որը ոչ միայն աշխարհագրական բառ է, այլ ստատուս, չնյած աշխարհում չճանաչված, բայց որոշակի ստատուս ունեցող վարչատարածքային միավոր, ինչի չգոյությունը, բնականաբար, առաջին հերթին ձեռք է տալիս Ադրբեջանին, Թուրքիային և Թուրքիայի անդրօվկիանոսյան տերերին՝ ի դեմս ԱՄՆ-ի»,-ասաց նա։
Անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հայտարարությանը, եթե ռուս խաղաղապահներն իրենց լիազորությունները ողջ ծավալով ի վիճակի չլինեն ապահովել, երևի պետք է մտածել այլ մակարդակի միջազգային խաղաղապահ ուժերի մասին, Հայկ նահապետյանն ասաց․
«Ինչպես մեկնաբանել Վիգեն Խաչատրյանին, երբ ինքը քաղաքականության մեջ բազմակի օգտագործման ապահովիչ է քաղաքական առումով։ ԽՍՀՄ տարիներին Կումունիստական կուսակցության մեջ լինելով, պատասխանատու պաշտոններ զբաղեցնելով՝ քանի կուսակցություն է փոխել։ Ինքը թող մտածի, թե իր բազմամիլիոնանոց պարտքերը ինչպես է փակել, որ գրեք, կհասկանա՝ ինչ եմ ասում»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է էդուարդ Աղաջանյանի՝ ավելի վաղ արված հայտարություններին, թե ռուս խաղաղապահների գործողությունները պետք է հետաքննել, ապա Հայկ Նահապետյանն ասաց․
«Ինքը թող մտածի, թե հերթական ինչ թեթև թմրամիջոցներ նոր աշխատավայրում օգտագործի, հիշում ենք, որ երբ կառավարության աշխատակզմի ղեկավար էր, առաջին հարկից մինչև 3 հարկ այդ հոտն էին տարածել։ Չգիտեմՙ գուցե Վիգեն Խաչատրյանի հետ թեթև թմրանյութ են օգտագործել, բարբաջում են։ Իրեք չեն էլ հասկանում, թե ինչի մասին են խոսում, խաղաղապահները արցախահյության ֆիզիկական անվտանգության, գոյության երաշխավորն են, իրենք ձեռքերը լվացել են Արցախից։ Այս մարդիկ իրականությունից այնքան են կտրված,որ նույնիսկ վտանգի զգացողությունն են կորցրել։ Իսկ Արցախում ապրող մեր հայրենակիցները ամեն օր աղոթում են, որ այդ օրը հանկարծ կրակոցներ չլինի»,-եզրափակեց նա։
Անի Գևորգյան