Դինոզավրերի ֆերմա, չհաջողած գյուղատնտեսություն․ Փաշինյանական մոտիվներ՝ ԱԺ-ում

Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանում կան ֆերմերներ, որոնք ժամը 700 եվրոյով Եվրոպայից մասնագետների են հրավիրում, որպեսզի նրանց ցույց տան՝ ինչպես մոշ, ծիրան կամ տանձ աճեցնել։ Փաշինյանի խոսքով՝ եթե Ագրարային համալսարանն ավարտածները չեն գնում գյուղեր, քանի որ եկամուտ չկա, ապա ինչո՞ւ չեն գնում և չեն աշխատում այն ֆերմաներում, որտեղ մեկ ժամի համար 700 եվրո են վճարում։ «Այս դիլեման հնարավոր է լուծել միայն բուհական համակարգի խորը և համապարփակ բարեփոխումներով»,- նշեց Փաշինյանը։

Ըստ նրա՝ «Պլանի գլխում» 21-րդ դարում Ագրարային համալսարան ունենալը «նոնսենս» է, քանի որ ժամանակակից բոլոր Ագրարային համալսարանները շրջապատված են հարյուրավոր հեկտարներով հողատարծքներով, որտեղ կան ֆերմաներ, այգիներ, էքսպերիմենտալ տարածքներ։

«Այն գյուղատնտեսությունը, որ մենք ունենք, ապագա չունի։ Այն մեթոդաբանությունը, որ մենք ունենք, մոտավորապես նույնն է, որ մենք ուզենանք դինոզավրերի ֆերմա բուծել, չնայած, այդպիսի չհաջողված փորձ ունեցել ենք»,- նշեց նա, ըստ երևույթին ակնարկելով կոկորդիլոսաբուծությունը զարգացնելու փորձը՝ արված իր թիմակից Գարիկ Սարգսյանի կողմից։։

Մանրամասները՝ տեսանյութում։