КВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը

КВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը

Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքն ՈՒՀԱ-ում (КВН, «Ուրախների և հնարամիտների ակումբ») թոքերի անվիրահատելի ուռուցքի պատճառով, որը նրա մոտ ախտորոշվել էր 2022 թվականին՝ Covid-ով վարակվելուց հետո։ Հայտնել են ռուսական լրատվամիջոցները։

Այս ամբողջ ընթացքում 82-ամյա հաղորդավարին բժիշկները հսկում են, նա աջակցվող բուժում է անցնում։ Բայց հիմա առողջական բողոքներն ավելի շատ են։

Լրատվամիջոցներում արդեն տեղեկություն է տարածվել, որ Մասլյակով ավագին փոխարինում է Դմիտրի Խրուստալյովը։ Սակայն ​​հաղորդավարի որդին հերքել է այս տեղեկությունը՝ նշելով, որ փոխարինումը ժամանակավոր է։