Դիրքերից տղերքն ասացին, որ էս պահին նորմալ ա․ Վերին Շորժայի համայնքապետ

Դիրքերից տղերքն ասացին, որ էս պահին նորմալ ա․ Վերին Շորժայի համայնքապետ

Արդեն մեկ շաբաթ է հիվանդանոցում եմ, երբ կրակել են գյուղում չեմ եղել, բայց դիրքերից տղերքն ասում են՝ հիմա նորմալ ա․ MediaHub-ի հետ զիրույցում ասաց Վերին Շորժայի համայնքապետ Արտյոմ Երանոսյանը։ 

Երեկ երեկոյան էին ադրբեջանցիները կրակել Վերին Շորժայի ուղղությամբ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը կորուստներ չէր կրել։

Երանոսյանն ասաց, որ իր տեղեկություններով կրակել են միջդիրքային հատվածում։

«Գյուղի ժողովուրդը տեղյակ չի եղել»,-նշեց նա։

Լիա Սարգսյան