Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարակ»

Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․Ներքին գործերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխությունների նոր նախագիծ, որում խոսվում է նոր տեսակի ոստիկանության՝ համայնքային ոստիկանության ստեղծման մասին։ Նախագծում նշվում է, որ այն իր կառուցվածքով նման է լինելու պարեկային ոստիկանությանը։

«Ունենալով նպատակ՝ շարժվել պրոֆեսիոնալ եւ մասնագիտացված ծառայություն ստեղծելու ճանապարհով, մոտեցում է ձեւավորվել՝ մարզային մակարդակում, ինչպես նաեւ Երեւան քաղաքում ունենալ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ գործող տարածքային ստորաբաժանումներ (ինչպես այժմ գործում է Պարեկային ծառայությունը), որոնց կվերապահվեն համայնքային ոստիկանության, անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանումներին վերաբերող գործառույթները, ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործություններով օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը եւ այլ օժանդակ գործառույթներ»,- ասված է նախագծում։

Մեր երկրում, փաստորեն, միայն մի կառույց է հզորանում, զարգանում` ոստիկանությունը, որը գնալով օտարվում է հասարակությունից"

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 04․ 05․ 24 թ համարում։