Ալեքսանդր Շագաֆյանն ազատվել է կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից

Ալեքսանդր Շագաֆյանն ազատվել է կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։
Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Ալեքսանդր Շագաֆյանին 2022 թվականի մայիսի 10-ից ազատել կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: