Ինչպե՞ս կարգավորել մազերի աճը

Ինչպե՞ս կարգավորել մազերի աճը

Մազերի աճի տեմպերը կարող են որոշվել գենետիկայով և այլ գործոններով: Ասել է տրիկոլոգ և կոսմետոլոգ Անաստասիա Կուրսկայան, որի խոսքերն է մեջբերել aif.ru-ն։ 

Նա նշել է մազերի աճն արագացնելու ուղիները։

Կուրսկայայի խոսքով՝ տարբեր ռասաների մարդկանց մոտ տարբեր տեմպերով են մազերն աճում։ Դա պայմանավորված է մազերի տարբեր կառուցվածքներով և գեների տարբեր խմբերով: Նույնիսկ սեռն ազդում է աճի տեմպերի վրա. օրինակ՝ տղամարդկանց մազերը աճում են ամսական միջինը երկու սանտիմետրով, մինչդեռ կանանց մազերը աճում են ընդամենը մեկուկես սանտիմետրով:

«Այնուամենայնիվ, հնարավոր է արագացնել մազերի աճը»,- վստահեցրել է Կուրսկայան։

Նա խորհուրդ է տվել սննդարար սնվել, սննդակարգում ավելացնել բավարար քանակությամբ սպիտակուցներ, վիտամիններ և կոլագեն, քնել ճիշտ քանակությամբ ժամերի: Պետք է օգտագործել վազոդիլացնող միջոց, ինչպիսին է կարմիր պղպեղի էքստրակտը:

«Մազերի աճը կարող է դանդաղել սթրեսի և որոշակի դեղամիջոցներ ընդունելու պատճառով»- նշել է տրիկոլոգը:

«Վերացնելով բոլոր բացասական գործոնները՝ կարելի է կարգավորել մազերի աճը»,- հավելել է նա։