Իզաբելլա Աբգարյանը սպասում է փոխքաղաքապետի` ներողություն խնդրելուն

Իզաբելլա Աբգարյանը սպասում է փոխքաղաքապետի` ներողություն խնդրելուն

Երևանի ավագանու Ազգային առաջընթաց խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը սպասում է փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի ներողություն խնդրելուն.

«Լևոն Հովհաննիսյան, սպասում եմ երեկվա՝ իմ հասցեին հնչաց ելույթիդ հերքմանը և ներողություն խնդրելուն:

Քաղաքապետի տեղակալն իրավունք չունի նման սխալներ թույլ տալ և այլ ավագանու հնչեցրած հարցը վերագրել մեկ այլ ավագանու անդամի և բոցաշունչ՝ ամոթանք տվող պարունակող պատասխան հնչեցնել: 

Ավագանու նիստը մանկապարտեզի հանդես չէ, որ նման շփոթմունքը հենց այսպես անտեսվի:
Հարիր չէ Երևանին կամ միտումնավոր սուտասան կամ էլ անուշադիր, իր խոսքի հանդեպ անպատասխանատու քաղաքապետի տեղակալ ունենալը»,- գրել է Աբգարյանն իր ֆեյսբուքյան էջում: