Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ մոշ ենք ուտում

Ծակող ճյուղերի պատճառով շատերը մոշն անվանում են «ոզնի հատապտուղ»։ Ժամանակին այս հատապտղի թփերը տնկում էին տնամերձ տարածքներում գողերից ու անտառային չար ոգիներից պաշտպանվելու համար։
Մոշը, բացի համային հաճելի զգացողություններից, նաև օգուտ բերեց մարդկանց։ Չէ՞ որ հատապտուղի մեջ մեծ թվով վիտամիններ ու հանքանյութեր կան։ Հարուստ է և՛ B խմբի, և՛ օրգանիզմին անհրաժեշտ A ու C վիտամիններով, և՛ յուղերով, պեկտինային նյութերով, ամինաթթուներով և այլն։
Ապացուցված է, որ օգնում է ամրապնդել նյարդային համակարգը, դիմակայել սթրեսը։ Մոշը ցուցված է նաև շաքարախտ ունեցողներին, քանի որ ածխաջրեր քիչ է պարունակում և հիմնականում բաղկացած է ֆրուկտոզայից։ Մոշի կանոնավոր օգտագործումը բարձրացնում է իմունիտետը։
Կարևոր է իմանալ, որ օրգանիզմին մեծ օգուտ կարող են բերել նաև այս թփի տերևները։ Դրանց բուժիչ հատկությունները վաղուց են կիրառվում ժողովրդական բժշկության մեջ։ Որպես կանոն` այդ տերևներով թեյ են թրմում կամ ինհալացիա անում։ Մոշի տերևներն ունեն հակաբորբոքային, վերականգնողական, հակասեպտիկ և տոնուսը բարձրացնող հատկություններ։
Միևնույն ժամանակ մոշի 100 գրամը 45 կիլոկալորիա է պարունակում։
Օգտակար է սրտի և անոթների համար
Եթե բնության այս պարգևը ներառեք ամենօրյա սննդակարգում, կկարգավորվի զարկերակային ճնշումը, կմոռանաք սրտանոթային մի շարք հիվանդությունների մասին։ Բացի այդ, մոշը բարելավում է արյան բաղադրությունը, իջեցնում վնասակար խոլեստերինի մակարդակը։
Օգտակար է կանանց համար
Մոշը խթանում է ճարպերի քայքայումը, նպաստում նյութափոխանակությանը։ Իր բաղադրության շնորհիվ առողջ քուն է պարգևում, վերացնում ընկճախտն ու բարձրացնում տրամադրությունը։ Դրանից բացի, հատապտուղը երիտասարդացնում է մաշկի բջիջներն ու կարգավորում հորմոնների արտադրությունը։