Ձեր կյանքում թանկարժեք կտավ տեսե՞լ եք, որ խոսում եք․ Ռուբինյանը՝ Բադալյանին

Սոցիալական համերաշխությունն ու կուլակաթափությունը, բնավ, հոմանիշներ չեն։ Այդ մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ դիմելով իրենց խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Գուրգեն Արսենյանին։

Նրա խոսքով՝ պետության տեսանկյունից խրարուսվում է աշխատանքը։ «Պետությունը պետք է ամեն ինչ անի, որ հնարավորինս շատ բարձր աշխատավարձ ստացողներ լինեն, որ հարկ վճարողներն էլ շատ լինեն։ Բայց այս պայմաններում, որ մենք ենք գտնվում, սոցիալական համերաշխությունը սկզբունքային դեր ունի։ Եթե շատ աշխատավարձ ստացողը շատ հարկ չվճարի, քիչ ստացողը՝ քիչ, ապա թոշակ չենք կարողանա տալ»,- նշեց Բադալյանը։

Նա հիշեցրեց, որ ՀՀ-ն գնում է պարտադիր առողջապահական ապահովագրության, և այդտեղ ավելի շատ է պետք սոցիալական համերաշխությունը։ «Ուստի չպետք է կուլակաթափությունը համեմատել սոցիալական համերաշխության հետ։ Եվ, որպես հետգրություն, թանկարժեք կտավների գներն, այո, բարձրանում ու իջնում են, բայց հավատացեք՝ թանկարժեք կտավների միավորը հաշվվում է միլիոնով։ Այսինքն՝ մեկ միլիոնից կարող է դառնալ 100 միլիոն, հետո իջնել 40 միլիոն։ Բայց երբեք չի կարող դառնալ տասը հազար միավոր։ Հետևաբար, այս իմաստով, միևնույն է, թանկարժեք կտավն՝ անկախ իր հնությունից, չի էժանանալու»,- ասաց Բադալյանը։

Արձագանքելով նրա ելույթին՝ Ռուբինյանը նշեց, որ ափսոս՝ ընդդիմությունը ներկա չէ քննարկմանը, իրենք թանկարժեք կտավներից հաստատ կխոսեին։ «Թե չէ, տիկին Բադալյան, Ձեր կյանքում թանկարժեք կտավ տեսե՞լ եք, որ քննարկում եք»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։