50 ՔՊ-ականի անուն է շրջանառվում․ «Հրապարակ»

50 ՔՊ-ականի անուն է շրջանառվում․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է  ․ Մինչ ընդդիմության դաշտում շարունակում են միմյանց միս կրծել, իսկ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացն այդպես էլ օրակարգ չի բարձրանում, ՔՊ-ում ակտիվ նախընտրական քարոզարշավի մեջ են: Առայժմ՝ ՔՊ վարչության սեպտեմբերյան ընտրություններին ընդառաջ, որից հետո կլծվեն նաեւ համապետական ընտրությունների քարոզարշավին։ Հունիսի կեսերից սկսվելու են վարչության անդամության թեկնածուների առաջադրումները, ՔՊ-ում կանխատեսում են, որ այս անգամ հարյուրից ավելի թեկնածու է լինելու։ Ներկայում մոտ 50 հոգու անուն է շրջանառվում՝ օրենսդիր եւ գործադիր մարմինների ակտիվ ՔՊ-ականներ, որոնք վերջին օրերին մեկը մյուսին հերթ չտալով՝ մեկնում են մարզեր, հանդիպումներ ունենում մարզային կազմակերպությունների, տարածքային կառույցների անդամների հետ: Երբեմն միմյանց դեմ անուղղակի «բոչկա են գլորում», որպեսզի տարածքային կառույցների անդամների սիրտը շահեն` նրանք ՔՊ ղեկավար մարմնի ընտրիչներն են եւ մասնակցելու են վարչության ընտրություններին։

Բանն այն է, որ միայն վարչության ընտրություններից հետո է հայտնի դառնալու նաեւ խորհրդարան ներկայացվելիք նախընտրական ցուցակը, եւ մեխանիկորեն` ովքեր դառնան վարչության անդամ, բարձր դիրքեր կզբաղեցնեն նաեւ ԱԺ նախընտրական ցանկում։ Ի դեպ, ՔՊ-ականներն այսօր մեկնարկող ԱԺ նիստին էլ են մարտական ներկայանալու, նրանք չեն մարսել Լեւոն Քոչարյանի՝ անցած քառօրյային ունեցած ելույթը եւ որոշել են կռիվ սադրել, որ ընդդիմությանը եւ հատկապես Լեւոն Քոչարյանին պատժելու լեգիտիմ հիմք ունենան՝ Փաշինյանի հասցեին կոշտ գնահատականների համար։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 27․ 05․ 25 թ համարում։