Մեքսիկայում եկեղեցու տանիք է փլուզվել. կան տասնյակ վիրավորներ

Մեքսիկայում եկեղեցու տանիք է փլուզվել. կան տասնյակ վիրավորներ

Մեքսիկայի Տամաուլիպաս նահանգում, որը գտնվում է երկրի հյուսիս-արևելքում, եկեղեցական պատարագի ժամանակ փլուզվել է եկեղեցու տանիքը. հայտնում է Universal թերթը։

Միջադեպը տեղի է ունեցել Սյուդադ Մադերո քաղաքում։ Մկրտության արարողությունը տեղի է ունեցել Սանտա Կրուսի եկեղեցում՝ մեծ թվով մարդկանց ներկայությամբ։ Հանկարծ փլուզվել է եկեղեցու տանիքը: Տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Որոշ ծխականներ հայտնվել են փլատակների տակ։

Այս պահին արտակարգ ծառայությունները փրկարարական աշխատանքներ են իրականացնում։ Ողբերգության վայրում հավաքվել են մեծ թվով քաղաքաբնակներ, որոնց հարազատները եկեղեցում են եղել։

Տեսանյութը՝ այստեղ