Անտոնի Մարտիալը չի օգնի «Մանչեսթեր Յունայթեդին» Պրեմիեր լիգայի առաջին տուրում

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարտիալը բաց կթողնի մրցաշրջանի մեկնարկը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը ազդրի մկանային վնասվածք է ստացել եւ չի կարողանա մասնակցել «Բրայթոնի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրի հանդիպմանը, հաղորդում է The Athletic-ը։
Մարտիալի վերադարձը խաղադաշտ սպասվում է Անգլիայի առաջնության երրորդ տուրում՝ «Լիվերպուլի» դեմ խաղում։
Մարտիալը վնասվածքը ստացել էր Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ ընկերական խաղում, որը տեղի էր ունեցել հուլիսի 30-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել էր 0:1 հաշվով։