Չարիքը չեն բուժում, չարիքից ազատվում են․ Մետաքսե Հակոբյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․
«2022 թ.-ի ապրիլի 13-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը Ազգային ժողովի բարձրադիր ամբիոնից հայտարարեց, որ իբրև թե միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի «նշաձողը»: 2023 թ.-ի ապրիլի 18-ին հայտարարեց, որ չի ընդունում Արցախի ինքնորոշման միջազգային իրավունքը և ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ համեմելով, որ Արցախի իշխանությունները ի սկզբանե տեղյակ են եղել իր կողմից տարվող բանակցային գործընթացին:
Այն, որ ՀՀ իշխանությունները օտարածին, ադրբեջանամետ, ապազգային ու հայատյաց են, ապացուցել են բազմիցս:Սակայն պետք է արձանագրել, որ Արցախի իշխանությունները, նախագահի գլխավորությամբ, այդ հանցավոր խմբի անդամներն են ու իրենց հեզությամբ, ենթարկվելու պատրաստակամությամբ, մեծագույն չարիք են դարձել Արցախի Հանրապետության ու այստեղի ժողովրդի համար: ՉԱՐԻՔԸ ՉԵՆ ԲՈւԺՈւՄ, ԴՐԱՆԻՑ ԱԶԱՏՎՈւՄ ԵՆ»,-գրել է նա: