Արևմուտքի տվածը կազմում է Ռուսաստանից եկածի 1 տոկոսը․ Բագրատյան

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեսյբուքյան էջում գրել է․
«Երեկ մեծ ուրախությամբ իմացա, որ Բրյուսելում Փաշինյանը հաջողություն է ունեցել։ Միայն 2024-ին մենք ԵՄ-ից կստանանք 67.5 մլն եվրո (270-ը բաժանած 4-ի), ԱՄՆ-ից ևս 65 մլն դոլար և 7 մլն դոլար արցախահայությանը։ Այսինքն ընդամենը 140 մլն դոլար։
Լավ է, կարող է, սա էլ չլիներ։ Շնորհակալություն։ Բայց ռուսներին ինչի՞ եք կպնում։ 2024-ին Ռուսաստանից դրամական ներհոսքը կկազմի 14 մլրդ դոլար (5 մլրդ դոլարի տրանսֆերտ, 8մլրդ դոլարի արտահանում և 1 մլրդ դոլարի վառելիքի սուբսիդիա)։ Արևմուտքի տվածը կազմում է Ռուսաստանից եկածի 1 տոկոսը»,- գրել է Բագրատյանը։