Միացել եմ «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքին․ Արթուր Վանեցյան

Միացել եմ «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքին․ Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր միացել եմ «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքին։ Շատ կարևոր եմ համարում, որպեսզի հնարավորինս շատ քաղաքացիներ այցելեն համայնքապետարաններ և իրենց ստորագրությամբ սատար կանգնեն Արցախին։ Ուստի կոչ եմ անում մեր հայրենակիցներին միանալ «Հայաքվե»-ի նախաձեռնությանը՝ ի լուր աշխարհի ազդարարելով, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։