Միրզոյանն ու Բայրամովը հանդիպելու են Սամարղանդում. Ալեն Սիմոնյան

Միրզոյանն ու Բայրամովը հանդիպելու են Սամարղանդում. Ալեն Սիմոնյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը հանդիպելու են այսօր Սամարղանդում, որտեղ ընթանում է ԱՊՀ ԱԳ նախարարների գագաթնաժողովը։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Սանկտ-Պետերբուրգում պատասխանելով ադրբեջանցի իր գործընկերոջը։

«Ես չգիտեմ՝ դուք գիտե՞ք, թե՞՝ ոչ, բայց մեր արտաքին գործերի նախարարները պետք է այսօր հանդիպեն», - ասել է նա։