«Նրանց զրկում ես իրենց մանկությունից». Քիմ Քարդաշյանին քննադատել են զավակների հելոուինյան հանդերձանքների պատճառով

42-ամյա Քիմ Քարդաշյանը կրկին քննադատության է ենթարկվել համացանցում։ Ռեալիթի շոուի հեռուստաաստղին մեղադրել են, որ սեփական երեխաներին նա PR-ի աղբյուր է համարում։
Քանյե Ուեսթի նախկին կինը ցույց է տվել, թե ինչպիսի կերպարներով երեխաները կներկայանան Հելոուինին։ Նկարահանումներին մասնակցել են Նորթը, Սեյնթը, Չիկագոն եւ Փսալմը։ Հեռուստադիվան երեխաներին «վերածել է» երաժշտական կուռքերի։ Նորթը AALIYAH-յի կերպարում է, Սեյնթը՝ Սնուփ Դոգի, Չիկագոն՝ Sade Adu-ի, իսկ Փսալմը՝ Eazy-E-ի։
Ի դեպ, կերպարները շատ նման են ստացվել։
«Աստված իմ, բոլորն այնքան նման են: Բայց հետաքրքիր է՝ երեխաները չէի՞ն ցանկանա մինիոնների պես հագնվել», «Քիմ, ինձ թվում է, որ քո տղան կցանկանար լինել Սարդ-մարդը, ոչ թե Սնուփ Դոգը։ Ներիր», «Դու նրանց զրկում ես իրենց մանկությունից, ինչո՞ւ համար է այս ամենը։ Միայն PR»,- իրենց կարծիքն են հայտնել օգտատերերը։
Աղբյուրը՝ Cosmo