Վիտկոֆֆն անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը

Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆֆն անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը
«Ինչո՞ւ պիտի գնամ ու նախագահին ասեմ, որ կարող ենք ինչ-որ մի հակամարտություն ավարտել երկխոսությամբ, բայց արդյունքում չկարողանանք անել դա: Դա վատ քաղաքական ստրատեգիա կլինի, եթե ես անձամբ չեմ ներգրավվում, եզրակացություններ չեմ անում ու գալիս նախագահին ասում՝ մենք սա կարող ենք ավարտել երկխոսությամբ կամ չենք կարող: Ընդ որում՝ այս հաշվարկները վերաբերում են իրանցիներին, ռուսներին և ուկրաինացիներին, նույնը վերաբերում է Ադրբեջանին ու Հայաստանին», - ասել է Վիտկոֆֆը Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում։