Բդեշխներ ու թիկնապահներ չկան, ժողովուրդը ո՛չ քաղաքապետից է վախենում, ո՛չ էլ՝ վարորդից․ մարզպետ
Տեղյակ չեմ եղել, թե ինչ միջադեպ է եղել։ Քաղաքական ժողով էր։ Այս մասին այսօր Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը՝ խոսելով Դիլիջանում ՔՊ նիստից հետո տեղի ունեցած միջադեպի մասին։
Հարցին՝ Լոռու մարզը կադաստրի թուղթ ունի՞, վերջինս պատասխանեց՝ ունի, ոնց չունի։ Դիտարկմանը, թե վարչապետն ասում է՝ Հայաստանը չունի կադաստրի վկայական, մարզպետն արձագանքեց.
«Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցը լսեք։ Չեմ ուզում վարչապետի ասածները մեկնաբանել, վարչապետը ասել ա այն, ինչ ասել ա»,-ասաց նա։
Անդրադառնալով Լոռու մարզում տեղի ունեցող ինտիգներին և հարցին, արդյո՞ք իշխանության ներկայացուցիչներն իրենց անպատժելի են համարում, վերջինս պատասխանեց, որ նման բան չկա։
«Եթե մարզեր գնաք, մարդկանց հետ խոսեք, կտեսնեք, որ նման բան չկա։ Մարզում ո՛չ բդեշխներ կան, ո՛չ թիկնապահներ, ժողովուրդը ո՛չ քաղաքապետից է վախենում, ո՛չ վարորդից»,-նշեց մարզպետը։
Մանրամասները՝ տեսանյութում