Քիչ առաջ թալանել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ավտոմեքենան

 Քիչ առաջ թալանել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ավտոմեքենան

 Քիչ առաջ թալանել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ավտոմեքենան: Այդ մասին հայտնոմ է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը․

«Մենք սրան կվերաբերվեինք որպես սովորական գողություն, եթե գողացված չլիներ վերջին օրերս մամուլի կողմից քննարկման թեմա դարձած Ա. Կոչուբաևի «թանկարժեք» պայուսակը: Սա բացահայտ ուղորդված է, գողը գումար ավտոմեքենայի մեջ չի թողնում պայուսակ գողանում:

Սրանով նաև փորձ է արվել պարալիզացնել Ալեքսանդր Կոչուբաևի գործունեությունը, քանի որ գողացված նոութբուքում եղել են՝ իր վարույթի հնչեղ գործերի նյութերը: Լիահույս ենք, որ իրավապահները շատ արագ կբացահայտեն այս դեպքը»,- գրել է նա։