Տեղում փոխրհաձգություն է․ հայկական կողմն ունի վիրավորներ 

Տեղում փոխրհաձգություն է․ հայկական կողմն ունի վիրավորներ 

MediaHub-ի տեղեկություններով, այս պահին լարված վիճակ է Սյունիքի մարզի Տեղ համայնքում։ Թշնամին սադրել է, և սկսվել է փոխհրաձգություն։

Համայնքի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ շտապ օգնության մեքենաներ են անընդհատ անցնում, կրակոցի ձայները սահմանին ավելի մոտ հատվածում պարզ լսվել են։

«Զոհերի մասին ոչինչ ասել չեմ կարող, բայց վիրավորներ, եթե չլինեին, շտապ օգնության մեքենաները չէին անցնի այսքան արագ»,- ասաց մեր զրուցակիցը։

Այլ մանրամասներ նա չհայտնեց, միայն նշեց, որ մարդիկ վախի մեջ են։

Նարե Գնունի