Ալեքս Սահակյանը՝ Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոնն է

Ալեքս Սահակյանը դարձավ Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Հայ շախմատիստն ամբողջ առաջնության ընթացքում մնաց անպարտելի՝ 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր: