Լուծումը կգա միայն այն ժամանակ, երբ և՛ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը նստեն բանակցությունների սեղանի շուրջ

Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցությունները ոչ մի տեղ չեն տանի, քանի դեռ երկու կողմերն էլ միանգամից չեն մասնակցել դրանց։ Նման կարծիք է հայտնել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բլոգեր Լեքս Ֆրիդմանին տված հարցազրույցում, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։
«Լուծումը կգա միայն այն ժամանակ, երբ և՛ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը նստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Երկու կողմերն էլ պետք է մասնակցեն քննարկումներին»,- ասել է Մոդին։
Նախարարն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը հնարավորություն է տալիս արդյունավետ բանակցություններ վարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։
Նա նաև կոչ է արել միջազգային հանրությանը միավորվել՝ վերջ դնելու հակամարտությանը, որն «արդեն մեծ տառապանքներ է պատճառել»։
Մոդին նշել է, որ ինքը խաղաղության է ձգտում։