Անկարան Մոսկվայից ռուսական գազի «ավելի ողջամիտ գներ» է ցանկանում

Անկարան Մոսկվայից ռուսական գազի «ավելի ողջամիտ գներ» է ցանկանում

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը «Գազպրոմի» հետ փոխըմբռնման հույս ունի։

«Առաջիկա տարիներին «Գազպրոմից» ավելի խելամիտ գներ ենք ակնկալում, քանի որ այն եղել է հուսալի մատակարար, իսկ Թուրքիան եղել է ռուսական գազի լավ և հուսալի սպառող», - ընդգծել է նա։

Նախկինում Թուրքիան գազի ներկրման համար վճարել է 38 միլիարդ դոլար, որից 40 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին. հիշեցրել է նախարարը։