Որոշ համայնքներում ընտրություններ են

Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են: Հայտնել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Վերին Դվին համայնքում ընտրողների թիվը 1545 է, իսկ Արզնիում՝ 2132։
Ընտրությունները լուսաբանելու համար որևէ ԶԼՄ-ներ, դիտորդական առաքելություններ չեն հավատարմագրվել։
Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած, երեքժամյա պարբերականությամբ կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am: