Հարի Քեյնը գերազանցել է Գերմանիայի առաջնության ռեկորդը, որը պահպանվել էր 60 տարի (տեսանյութ)

 Հարի Քեյնը գերազանցել է Գերմանիայի առաջնության ռեկորդը, որը պահպանվել էր 60 տարի (տեսանյութ)

«Բավարիայի» հարձակվող և Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնը գերազանցել է Գերմանիայի առաջնության ռեկորդը, որը պահպանվել էր 60 տարի։

Նոյեմբերի 4-ին հարձակվողը հեթ-տրիքի հեղինակ էր դարձել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում (4:0) և այս մրցաշրջանում գոլերի թիվը հասցրել 15-ի։ 

Նախորդ ռեկորդը պատկանում էր Կլաուս Մատիշչակին։ 1963/64 մրցաշրջանում «Շալկեի» կազմում Գերմանիայի առաջնության տասը մեկնարկային խաղում նա դարձել էր 13 գոլի հեղինակ։

Քեյնը «Բավարիա» է տեղափոխվել ամռանը «Տոտենհեմից»: 30-ամյա հարձակվողի համար գերմանական ակումբը վճարել է 95 մլն եվրո։