Պատմության այս օրը․ Հելոուին (լուսանկարներ)

Պատմության այս օրը․ Հելոուին (լուսանկարներ)

MediaHub.am-ը  շարունակում է իր հետևորդներին ներկայացնել յուրաքանչյուր օրվա խորհուրդն ու նշանակությունն աշխարհում։ 

Հոկտեմբերի 31-ին՝  բոլոր սրբերի օրվա նախօրեին,  եվրոպական և ամերիկյան երկրներում տոնում են Հելոուինը։

«Հելոուին» բառն առաջին անգամ հիշատակվել է 16-րդ դարում որպես անգլերեն All-Hallows-Even (հայերեն՝ բոլոր սրբերի երեկո, even — evening (հայ.` երեկո) բառի կրճատ ձևը, շոտլանդերեն կարդացվում է որպես «հելլուվին») արտահայտության շոտլանդերեն կրճատ ձև։ 

Հելոուինը ավանդաբար նշվում է հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը։ Շոտլանդիայում և Իռլանդիայում Սամայնը կրել է Oidhche Samhna և Oíche Samhna (համապատասխանաբար շոտլանդերեն և իռլանդերեն) անվանումները, ժամանակակից գալիական լեզուները Հելոուուինը նախկինի պես անվանում են Oíche/Oidhche Samhna, այս անվանումը պահպանվել է նաև Իռլանդերեն Վիքիպեդիայում։ Մինչ այժմ Շոտլանդիայի հյուսիսում և Իռլանդիայում ընդունված են մեռյալների հանգստի ծեսերը, իսկ հոկտեմբերի 31-ի գիշերը նախնիների մասին լեգենդներ են։

Քաղցրավենիք խնդրելու սովորույթը առաջացել է մոտ 16-րդ դարում։ Երեխաները և մեծահասակները հագնում էին կտորից դիմակներ և մի դռնից մյուսը քայլելով, պահանջում հյուրասիրություն։ Դերերով հանդերձներ հագնելու և իրենց հետ «Ջեքի ջահը» տանելու սովորույթը առաջացել է 19-20-րդ դարերում, ընդ որում գումարի կամ ուտելիքի դիմաց նախօրոք պետք էր առաջարկել տարբեր զվարճալիքներ։ Հետագայում շոտլանդացիների և իռլանդացիների դեպի ԱՄՆ մասսայական արտագաղթի պատճառով, Հելոուինը ժողովրդականցվում է նաև այնտեղ։

Խորհրդանիշների մեծամասնությունն ունի երկար պատմություն։ Օրինակ՝ լուսատու դդումների պատրաստման ավանդույթը առաջացել է լապտերներ պատրաստելու կելտական ավանդույթից, որի միջոցով ըստ ավանդության հոգիները գտնում էին մաքրագործման ուղին։ Շոտլանդիայում Հելոուինի խորհրդանիշը շաղգամն էր, բայց Հյուսիսային Ամերիկայում դրան արագ փոխարինման է գալիս դդումը՝ որպես ավելի էժան և հասանելի բանջարեղեն։ Առաջին անգամ Ամերիկայում լուսատու դդումների պատրաստումը արձանագրվել է 1837 թվականին[18]։ Այդ արարողությունը, որն ընթանում էր բերքահավաքի ժամանակ, մինչև 19-րդ դարի երկրորդ հարյուրամյակը Հելոուինի հետ որևէ սերտ կապ չուներ։

Հանրաճանաչ էին դասական սարսափ ֆիլմերի կերպարների զգեստները, օրինակ՝ Մումիայի ու հրեշ Ֆրանկենտշտեյնի։ Տների տոնական զարդարանքի մեջ մեծ դեր էին խաղում աշնան խորհրդանիշները, օրինակ՝ գյուղական խրտվիլակները։ Հելոուինի հիմնական թեմաներն են մահը, չարը, օկուլտիզմը և հրեշները։ Ավանդական գույներն են սևը և նարնջագույնը

Տոնի գլխավոր խորհրդանիշը այսպես կոչված Ջեքի լապտերն է (անգլ.՝ Jack-o'-lantern)։ Այն դդում է, որի վրա փորագրված է չար, բայց միևնույն ժամանակ ծիծաղելի դեմք, իսկ դդմի ներսում տեղադրված է վառվող մոմ։ Առաջին անգամ «Ջեքի ճրագը» հայտնվել է Մեծ Բրիտանիայում, բայց սկզբնական շրջանում պատրաստման համար օգտագործվել է շաղգամ կամ ճակնդեղ։ Համարվում էր, որ Բոլոր սրբերի օրը տան մոտ դրված այդպիսի բանջարեղենները վանում են չար ուժերին։ Երբ Հելոուինի տոնման սովորույթը տարածվեց Ամերիկայում, Ջեքի ճրագը սկսեցին պատրաստել դդմից, որն ավելի հասանելի էր և էժան։

Այդ սովորույթի աղբյուրները կարելի է գտնել ծեսերի ժամանակ բանջարեղենների վրա դեմքեր փորագրելու հին իռլանդական և անգլիական ավանդույթներում։

«Ջեքի ճրագ»-ն իր ժամանակակից տեսքն ստացել է 1837 թվականին։ Հենց այդ ժամանակ էլ այն ստացել է իր անվանումը։ 1866 թվականին այն արդեն ասոցացվում էր Հելոուինի հետ։ Ամերիկայում վրան փորագրված դդումը մինչ Հելոուինի տարածվելը համարվում էր բերքահավաքի խորհրդանիշներից մեկը։ 1990 թվականին տոնի ժամանակ նրա օգտագործումն արդեն դարձել էր սովորական։

Օհ, մանկության սիրելի պտուղներ՝ հին օրերը հիշեցնող։
Երբ խաղողի ծառը կարմրում էր և շագանակագույն ընկույզներն ընկնում էին։
Երբ վայրի, տգեղ դեմքերը, որ մեր կողմից փորագրված էին նրա կեղևին,
Մթության մեջ երևում էին իրենց միջի մոմի հետ միասին։

- Ջոն Ուիտեր, «Դդում» (1850)[26]

Ինչպես այլ տոները, Հելլոուինը նույնպես ունի իր հայտնի երգերն ու թեմատիկ երաժշտությունը։ Փոփ երգիչ Բոբբի Պիկետի «Monster Mash» հայտնի երգը, մի շարք երաժշտական քննադատների կարծիքով, դարձել է Հելլոուինի ինքնատիպ հիմնը։ Մյուս ամենահայտնի երգերից մեկը համարվում է «This Is Halloween» երգը, որի հեղինակն է Դեննի Հելմանը և որը հնչում է Մղձավանջ Սուրբ Ծնունդից առաջ անիմացիոն ֆիլմում։ Այն մի քանի անգամ երգվել է ոչ միայն ամերիկացի, այլ նաև ճապոնացի երգիչների կողմից։

Դիմակահանդեսային հանդերձանքներով զգեստավորումը տոնի՝ համեմատաբար վերջերս առաջացած մասնիկն է։ 

Հելոուինի հանդերձանքների հիմնական թեման տարբեր չար ոգիներն են և գերբնական կերպարները, սակայն տարածված են նաև լրիվ կամայական թեմատիկայի հանդերձանքները, չնայած, որ հիմնական մոտիվը շարունակում է մնալ ամենատարածվածը։ Այսպես 2000-ականներին Հելոուինին կարելի էր տեսնել ոչ միայն վամպիրների, մարդագայլերի կամ վհուկների, այլև փերիների, թագուհիների, փոփ մշակույթի գործիչների և նույնիսկ սեքսուալ թեմայի դերակատարությամբ հանդերձանքներ։

Հելոուինի ժամանակ քաղցրավենիք խնդրելն (անգլերեն` Trick-or-treating) ընդունված արարք է, որն անում են զգեստավորված երեխաները։ Նրանք այցելում են տնից տուն, որպես հյուրասիրություն խնդրում են կոնֆետներ (որոշ տեղերում` փող) հարցնելով՝ "Trick or treat?" (Խորամանկություն թե՞ հյուրասիրություն)։

Քանզի տոնը նշվում է խնձորի հավաքի ժամանակ, հիմնական քաղցրավենիքները կապված են խնձորի հետ։ Հատուկ տոնի առթիվ պատրաստում են խնձորից կարամել, խնձորի խյուս (ավելացնում են երբեմն ընկույզ), խնձորի իրիսներ։ Նախկինում կար ավանդույթ տալու երեխաներին խնձորից կոնֆետներ, բայց այն շուտ մոռացվեց քաղաքային լեգենդի պատճառով, որը պատմվում էր, որ այդ կոնֆետների մեջ չար մարդիկ ասեղներ են դնում։ ՉՆայած նմանատիպ պատահարներ եղել են գրանցված մի քանի անգամ, նրանք երբեք չեն բերել լուրջ հետևանքների։ Շատ ծնողներ վստահ էին, որ այդ դեպքերը կազմակերպվել էին ԶԼՄ-ների կողմից, որոնք աճեցրել են հիստերիա սուտ լուրերի հիման վրա։