Մոսկվայի օդանավակայաններում թռիչքները զանգվածաբար հետաձգվել են․ մանրամասներ

Մոսկվայի օդանավակայաններում թռիչքները զանգվածաբար հետաձգվել են․ մանրամասներ

Այս գիշեր Դոմոդեդովո օդանավակայանում 8 հետաձգված չվերթ է եղել, այդ թվում՝ մեկ միջազգային չվերթ դեպի Քութայիսի, և 3 չեղարկված չվերթ․ այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

«Վնուկովոն» հետաձգում է 14 ինքնաթիռ. դեպի Երևան չվերթի ուղևորները դեռ սպասում են թռիչքին, 6 չվերթ, այդ թվում՝ Դուբայ, ստիպված են եղել չեղարկել.

«Շերեմետևո» օդանավակայանում 10 ուշացում կա, որոնց մեծ մասը «Աերոֆլոտ»-ի ներքին և երկու միջազգային չվերթեր՝ Հուրգադա և Կարագանդա:

Թերևս ձգձգումները կապված են մեկ այլ անօդաչու թռչող սարքի հարձակման հետ. Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է խոցված անօդաչու թռչող սարքի մասին, այս անգամ Իստրայի շրջանում:

Այս պահին, հայտնի է, որ բոլոր չվերթները վերականգնվել են։