Իրավիճակը գնահատվում էր սպառնալի, բայց ռազմական գործողությունների սկսվելու օրը հայտնի չէր․ Տոնոյան

Այո՛, սպառնալի իրավիճակի վերաբերյալ տեղյակ եմ եղել։ Այդ մասին այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի ընթացքում ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով 44-օրյա պատերազմի մասին։

Նրա խոսքով՝ իրավիճակը գնահատվում էր սպառնալի, բայց ռազմական գործողությունների սկսվելու օրը որևէ մեկին հայտնի չի եղել։

Նա նշեց, որ որպես Կառավարության անդամ պատերազմը կանխելու համար ի պաշտոնե ինքն իրականացրել է պաշտպանական քաղաքականություն։ 

«Այդ քաղաքականության իրականացումն արվել է մի քանի փաստաթղթերով։ Կառավարության երկու որոշումներ են եղել 2018 և 2019 թվականներին ընդունված։ Նախապատրաստման վերաբերյալ է խոսքը»,- ասաց Տոնոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։