«Չելսին» հաղթեց տասը հոգով մնացած «Միլանին». ՉԼ E խումբ

«Չելսին» հաղթեց տասը հոգով մնացած «Միլանին». ՉԼ E խումբ

ՉԼ խմբային փուլի 4-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվել էր «Միլանին» և երկու անպատասխան գնդակ ուղարկեց իտալական ակումբի դարպասը. գրում է Shantnews.am-ը։

Հանդիպման 18-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Տոմորին։

21-րդ րոպեին միլանյան թիմի դարպասին նշանակված 11-մետրանոցն իրացրեց Ժորժինյոն։ 34-րդ րոպեին Օբամեյանգը Մաունթի փոխանցումից հետո կրկնապատկեց հաշիվը։

E խմբի մյուս խաղում Զագրեբի «Դինամոն» սեփական հարկի տակ 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը Զալցբուրգի «Ռեդ Բուլլի» հետ: Այս տուրից հետո «Չելսին» 7 միավորով գլխավորում է E խմբի մրցաշարային աղյուսակը: «Ռեդ Բուլլը» ունի 6 միավոր, իսկ «Միլանը» 4 միավորով 3-րդ տեղում է։ Նույնքան միավորով 4-րդ տեղում է Զագրեբի «Դինամոն»: