Արթիկի գաղութի մոտ բախվել են Opel-ն ու ГАЗель-ը, վիրավորներ կան նաև վրաերթից․ նոր մանրամասներ
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 07:20-ի սահմաններում Արթիկ քաղաքում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Արթիկ քրեակատարողական հիմնարկի հարևանությամբ բախվել են բեռնատար ГАЗель-ն ու Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները, որից հետո ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին, Opel-ն էլ բախվել է էլեկտրասյանը: Գրել է Shamshyan.com-ը։
Դեպքի վայրից 3 հոգի տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Տեղում պարզվել է, որ ոչ միայն ավտովթար է տեղի ունեցել, այլև վրաերթ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ГАЗель-ը զբաղվում է կաթնամթերքի տեղափոխմամբ և կանգնել է գաղութի հարևանությամբ ու այդ ժամանակ Opel-ի կողմից տեղի է ունեցել վրաերթ-վթար:
Դեպքի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: