Ուկրաինայում միակ օրինական իշխանությունը մնում են Ռադան և նրա խոսնակը․ Պուտին

Նախնական գնահատականով՝ Ուկրաինայում միակ օրինական իշխանությունը մնում են Ռադան և նրա խոսնակը: Հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է Տաշքենդ կատարած այցից հետո՝ լրագրողների հետ զրույցում։
Վլադիմիր Պուտինը բացատրել է, որ Ուկրաինայի Սահմանադրությունը նախատեսում է լիազորությունների երկարաձգում, բայց միայն Գերագույն Ռադայի։
Նրա խոսքով՝ այնտեղ ոչինչ չի ասվում պետության ղեկավարի լիազորությունների մասին։
Տեսանյութն այստեղ