Հայտնի է՝ մինչև երբ ռուս խաղաղապահները կմնան ԼՂ-ում

Հայտնի է՝ մինչև երբ ռուս խաղաղապահները կմնան ԼՂ-ում

Մեր խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում պետք է մնան մինչև 2025 թվականի նոյեմբեր ամիսը։ Այս մասին այսօր ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում իր ելույթում հայտարարեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Նրանց հետագա գործունեությունը մենք կքննարկենք մեր գործընկերների հետ»,- նշել է ՌԴ նախագահը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի նախագահ Ջապարովի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ չի կարողանա մասնակցել Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին։