Մոսկվայի օդանավակայաններում մոտ 60 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

Մոսկվայի օդանավակայաններում մոտ 60 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

Կիրակի օրը Մոսկվայում մոտ 56 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել, այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը։

Մոսկվայի ժամանակով ժամը 09:43-ի տվյալներով՝ Շերեմետևո օդանավակայանում հետաձգվել է ինը չվերթ, երկուսը՝ չեղարկվել։ Դոմոդեդովոյում տասնինը չվերթ է հետաձգվել, մեկը՝ չեղարկվել։ Վնուկովեում վեց չվերթ չեղարկվել է, տասնինը՝ հետաձգվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Մոսկվայում ձյան ամենաառատ տեղումներն են` 1941թ. չգերազանցված։

Ըստ կանխատեսումների՝ ընդհանուր տեղումների արդյունքում ձյան բարձրությունը կհասնի 34 սմ։

Վիճակագրության համաձայն` օդերևութաբանական պատմության ընթացքում այս օրը երբեք ձյան նման հաստ շերտ չի եղել: Վերջին անգամ նման բան արձանագրվել է միայն 1989 թվականին՝ 31 սանտիմետր, իսկ 1993 թվականին՝ 30 սանտիմետր։