Զախարովան խոսել է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասին

Ցուցարարների դժգոհությունը, ի թիվս այլնի, պայմանավորված է նրանով, որ, նրանց կարծիքով, սահմանազատումը լիովին արդարացի չէ։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող ակցիաներին։
Զախարովան Հայաստանում քաղաքական գործընթացներն անվանել է հենց երկրի ներքին գործը։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ Մոսկվան, իր հերթին, նպատակ ունի զարգացնել Հայաստանի ժողովրդի հետ «այն շատ բարեկամական, լիարյուն կապերը», որոնք դրսևորվում են օգնության տեսքով։ «Այն ուղարկվում է անմիջապես, հենց որ հարևան պետությունը դժվարության մեջ է»,- շեշտել է պաշտոնյան: