Եթե Սպերցյանը մի տարի էլ մնա Ռուսաստանում, դա նրան չի խանգարի․ Յուրա Մովսիսյան

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը Metaratings-ին տված հարցազրույցում խոսել է ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։
«Նա այժմ հիմնական խաղացողն ու առաջատարն է իր ակումբում և այնպիսի տարիքում է, որ իր համար կարևոր է խաղային պրակտիկա ունենալ հենց «Կրասնոդարում», որը շատ ուժեղ թիմ է դարձել։ Եթե նա մի տարի էլ մնա Ռուսաստանում, դա նրան չի խանգարի, այլ օգտակար կլինի, հատկապես՝ հաշվի առնելով «Կրասնոդարի» ցուցադրած ֆուտբոլը»,- ասել է Մովսիսյանը:
Նա նաև նշել է, որ Սպերցյանի հետ խոսել է Հայաստանում, որ նա շատ խելացի տղա է, իսկ «Կրասնոդարն» այն ակումբն է, որը երբեք չի վնասի ֆուտբոլիստին։