Հանդիպել են Արարատ Միրզոյանն ու ՄԹ ԱԳ նախարարը․ ի՞նչ են քննարկել

Հանդիպել են Արարատ Միրզոյանն ու ՄԹ ԱԳ նախարարը․ ի՞նչ են քննարկել

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների համաժողովում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է նաև Միացյալ Թագավորության իր գործընկեր Դևիդ Քեմերոնի հետ։

«Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեւիդ Քեմերոնի հետ մտքեր փոխանակեցինք մեր երկկողմ հարաբերությունների մասին, քննարկեցինք վերջերս մեկնարկած ռազմավարական երկխոսությունը։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին, Հարավային Կովկասի զարգացումներին»,- գրել է Միրզոյանն X-ի իր միկրոբլոգում։