Մայիսյան տոներ․ ռուսների նախընտրելի երկիրը՝ Հայաստան

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ մայիսյան տոներին՝ որպես հանգստի լավագույն տարբերակներ, ռուսները դիտարկում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը և Վրաստանը։
«Գաստրոնոմիական ճամփորդությունները դեպի Հայաստան և Վրաստան այս գարնանը նույնպես չեն կորցնում իրենց ժողովրդականությունը ռուսների շրջանում: Մեղմ ու տաք կլիման, այս երկրների վառ, շատերի կողմից սիրված խոհանոցը նրանց դասում են պահանջարկի առաջին հնգյակում մայիսյան տոների նախաշեմին շրջագայությունների համար»,- նշված է "Русский стандарт" բանկի RS TLS տուրիստական ծառայություններ մատուցող ընկերության ուսումնասիրության մեջ։