Խախտվել է հրադադարը․ յուրաքանչյուր կողմից վիրավորվել է երկու անձ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտնեց, որ Ադրբեջանը հետ է քաշել իր զորքերը Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղից։
Ռուս խաղաղապահներն այսօր Լեռնային Ղարաբաղում՝ Ասկերանի հատվածում արձանագրել են ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք։ Փոխհրաձգության հետևանքով յուրաքանչյուր կողմից վիրավորվել է 2 մարդ. «Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի 2 խախտում, փոխհրաձգության հետևանքով յուրաքանչյուր կողմից վիրավորվել է երկու հոգի»,- ասվում է տեղեկագրում։
Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է իրավիճակը։