Հարևանները դժգոհում են հոլիվուդյան աստղ Քեյթ Բլանշեթի տան չվերջացող վերանորոգումից

Ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշեթի հարևանները բողոքել են նրա տան անվերջ վերանորոգումից։ Նրանք ասել են, որ աղմուկը խանգարում է իրենց կյանքին: Գրել է Daily Mail-ը։
Բլանշեթ քոթեջն անգլիական Քորնուոլ շրջանի Մաուգան Պորտ գյուղում է: Դերասանուհին այստեղ տուն է գնել 2020 թվականին 1,6 միլիոն ֆունտով։ Գնումից հետո նա որոշել է քանդել շինությունը՝ նորը կառուցելու համար․ այն կունենա հինգ ննջասենյակ, լողավազան։
Վերանորոգման աշխատանքները խանգարում են տեղի բնակիչներին։ Նրանք բողոքում են աղմուկից և ճանապարհներին շինանյութ տեղափոխող բեռնատարների մեծ թվից։ «Եթե բացեք պատուհանը, կարող եք լսել հորատում: Սրա պատճառով մեր կյանքը ծանր է դարձել», - դժգոհել է «Տոր» ֆիլմի աստղի հարևաններից մեկը: