Ինչո՞ւ է Փաշինյանը մեկնում ՌԴ

Ինչո՞ւ է Փաշինյանը մեկնում ՌԴ

Հունիսի 7-9-ը Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։ Այդ մասին այսօր ՌԴ պաշտոնական ներկայացուցիչը հայտնեց։

Ի՞նչ օրակարգով է Փաշինյանը մեկնում ՌԴ․ MediaHub.am-ը ճշտեց վարչապետի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ը լինելու է Սոչիում՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին»,- ասաց վարչության պետ Արմեն Խաչատրյանը։

Նշենք, որ ըստ տարածված տեղեկությունների՝ Կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեության շրջանակներում խոչընդոտների վերացման ընթացքի մասին տեղեկատվությունը, ԵԱՏՄ պետությունների տարածքներում Արևելք - Արևմուտք և Հյուսիս-hարավ ուղղություններով տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծման ու զարգացման մասին զեկույցը, այդ թվում՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության հետ համատեղ, տարեկան զեկույց անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի և դրանցում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումները զսպելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների և այլ թեմաների վերաբերյալ։

Նարե Գնունի