Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (07 -12.03.2025թ.)
Երևան քաղաքում՝
Մարտի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Մարտի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը 7-12-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Երևան քաղաքի մարտի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 20.0°C (2020թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա -18.5°C (1985թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 4.3°C