Կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպումը

Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը հունիսի 15-ին բանակցություններ է վարել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների՝ Քամրան Ալիևի և Աննա Վարդապետյանի հետ։ Եռակողմ ձևաչափով ևս մեկ հանդիպում է կայացել Սանկտ Պետերբուրգի Տաուրիդյան պալատում․ հայտնում է ՌԴ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Բարձր գնահատելով մասնագիտական երկխոսությունը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը՝ Կրասնովը շնորհակալություն է հայտնել երկու կողմերին հետագա համագործակցության հաստատման կառուցողական մոտեցման համար։
«Չափազանց կարևոր եմ համարում շարունակել մշտական շփումները, հետևել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին՝ տարածաշրջանի խաղաղության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման համար, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կայունացման համար»,- ասել է Կրասնովը։