Քանի դեռ Ռուսաստան-ՆԱՏՕ փաստացի պատերազմը չի ավարտվել, անմտություն է խաղաղության պայմանագիր քննարկել

Քանի դեռ Ռուսաստան-ՆԱՏՕ փաստացի պատերազմը չի ավարտվել, անմտություն է խաղաղության պայմանագիր քննարկել

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը տելեգրամի իր ալիքում գրում է․

«Քանի դեռ Ռուսաստան-ՆԱՏՕ փաստացի պատերազմը չի ավարտվել,անմտություն է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում քննարկել։

1945-ից ձեւավորված նոր աշխարհակարգը վաղուց արդեն էֆեկտիվ չէ։

Աշխարհը թեւակոխել է ոչ թե սառը, այլ տաք հակամարտություների փուլ։ Բայց Հայաստանի կապիտուլյանտ կառավարիչներն այս ամենը չեն ցանկանում տեսնել ու շարունակում են Հայաստանը դարձնել Ռուսաստան-ՆԱՏՕ հակամարտության նոր պոլիգոն։

Ի՞նչ պայմանավորվածություն  էլ ձեռք բերվեն, ռուս-արեւմտյան հակամարտուլյան ավարտից հետո դրանք ռեւիզիայի են ենթարկվելու։

Իսկ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի վճռակաությունը նույնքան վճռականորեն բացել է իր բանակցային «աքիլեսյան գարշապարը»։ Սա զրոյացրել է Հայաստանի գործոն լինելու որեւէ հեռանկարը։

Մի բան ակնհայտ է. մեզ նոր իշխանություն է պետք՝ հաշվարկված, պրագմատիկ, ռացիինալ քայլեր իրականացնելու համար։ Սպառնալիքներն ու մարտահրավերներն ավելանալու են։ Անխուսափելի է դառնալու նոր ընտրության իրականացումը։ Մեր սպառնալիքներն են՝ Ադրբեջանը եւ Թուրքիան։

Նիկոլը գնում է դեպի Թուրքիայի հետ սերտացում՝ հրաժարվելով Արցախից ու Ցեղասպանության ճանաչումից»։