Ապացուցվում է, որ առաջիկայում լուրջ պրոցեսներ են սպասվում․ Խամոյանը՝ Աշոտյանին կալանավորելու մասին

Այս ամենն ապացուցում է, որ առաջիկայում լուրջ պրոցեսներ են սպասվում. սա հերթական քաղաքական կալանավորումն է, որով փորձ է արվում հանրության ուշադրությունը շեղել բոլոր այդ գործընթացներից։ Այս մասին այսօր դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ խոսելով Արմեն Աշոտյանին կալանավորելու որոշման մասին։

Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին երեկ էին ձերբակալել։

MediaHub-ին ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։ 

Մանրամասները՝ տեսանյութում